Ձեռք բերած նոր սպառազինությունը կտեղադրենք մարտական դիրքերում. Ջալալ Հարությունյան

Ձեռք բերված նոր սպառազինութունը բանակի անձնակազմի համար նորություն չէ` դրանք անգամ փորձարկվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Առաջիկա օրերին ՀՀ զինված ուժերի ձեռք բերած նոր սպառազինությունը կտեղադրեն մարտական դիրքերում. Արցախում լրագրողների հետ զրույցում այս տեղեկությունը հաղորդեց պաշտպանության բանակի հրամանատար, Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։

ՀՀ-ն $40 մլն է ծախսել հնդկական ռադարների համար. ինչու են անտեսվել ռուսական անալոգները

«Մեր ձեռք բերած նոր սպառազինությանը սպասարկող անձնակազմը ծանոթ է, այն արդեն փորձարկվել է։ Ի դեպ, բանակում սպառազինությունն անմիջապես ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ցուցումներով է կատարվում»,–ասաց նախարարը։

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` Հարությունյանը նշեց, որ այն վերահսկելի է, և ամեն ինչ արվում է` զգոնությունն ավելի բարձրացնելու և Տավուշում արձանագրված սադրանքներից զերծ մնալու համար։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մի երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Բացի այդ, երկու զինծառայող է վիրավորվել և հայտնի է, որ նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։

ՍՈւ-30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները

Նշենք` դեռ 2019թ.–ի դեկտեմբերին Հայաստան եկան ՍՈւ-30 ՍՄ առաջին բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Առայժմ դրանք չորսն են, բայց Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է` մտադիր է էսկադրիլիա ստեղծել` ինքնաթիռների թիվը հասցնելով 12–ի։