Բժիշկներն անում են ամեն ինչ. առողջապահության նախարարի խոսնակը լավ լուր է հայտնել

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը շեշտում է, որ բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների առողջական վիճակը կայունանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք: Լավ լուրը Facebook-ի իր էջում հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Միակ բանը, որն ինձ անհանգստացնում է...». ինչպե՞ս են ապրում հղիները կարանտինի մեջ

Աշխատանքի գնացողն առաջիկա օրերին պետք է ապացույց ունենա, որ գնում է աշխատավայր

«Ցանկանում ենք նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով քաղաքացիներին դուրս են բերել ծանր վիճակից»,-գրել է Նիկողոսյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին:

Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում արդեն 532 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ 

Բուժում են ստանում 499–ը: Վարակվածներից 90-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, նրանցից 30-ի վիճակը ծանր է։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսից մահանալու 3 դեպք է գրանցվել։

Հայաստանի որ մարզում կորոնավիրուսի քանի դեպք է գրանցվել