ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Մարտի 31-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Առինջ-Ջրվեժ ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին, որի հետևանքով վարորդը (Անահիտ Ս.) տեղում մահացել է։
Երևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կան զոհեր