ՊՎԾ–ն շուրջ 618 մլն դրամի խախտումներ է հայտնաբերել

«Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում անցկացված մշտադիտարկումից հետո կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում` կապված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում հիմնադրամի կողմից որոշ կազմակերպություններին տրամադրված ֆինանսավորման հետ: ՊՎԾ–ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են շուրջ 618 մլն դրամի խախտումներ:

ՊՆ–ն դիզվառելիք է գնել, ՊՎԾ–ն` խախտումներ հայտնաբերել

Խախտելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջը՝ Կազմակերպությանը տրամադրվել է 35 մլն դրամի նախաներդրումային ֆինանսավորում՝ չունենալով անշարժ գույքի և/կամ հիմնական միջոցի գրավ: Բացի այդ, խախտելով կողմերի միջև կնքված պայմանագրի պահանջները՝ նշված գումարը մարվել է Կազմակերպությանը հետագայում բաժնեմասնակցային ներդրմամբ տրամադրված 240 մլն դրամ գումարից,

Կազմակերպությանը բաժնեմասնակցային ներդրմամբ տրամադրված 240 մլն դրամ գումարից առնվազն 124 մլն դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան:

Կազմակերպության կողմից փաստացի թույլ տրված պայմանագրային և ծրագրային շեղումների հիմքով հիմնադրամը իրավունք է ունեցել լուծել բաժնեմասնակցային ներդրման Պայմանագիրը՝ հետ պահանջելով իր կողմից ներդրված գումարը, սակայն հիմնադրամի կողմից այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել։

Նույն կազմակերպությանը ծրագրի այլ բաղադրիչի շրջանակում տրամադրվել է 120 մլն դրամ փոխառության գումար, որից առնվազն 69,1 մլն դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան։ Բացի այդ, տրամադրված գումարի մասով առկա է Կազմակերպության համար ակնկալվող արդյունքը չստանալու ռիսկ՝ կապված պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետ։

Ինչ խախտումներ է հայտնաբերել ՊՎԾ–ն պոլիտեխնիկում. ուսումնասիրությունն ավարտվել է

Մեկ այլ կազմակերպության հետ նախկինում նախաներդրումային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում տրամադրված շուրջ 191 մլն դրամ գումարի վերադարձման փոխարեն հիմնադրամի կողմից կնքվել է բաժնեմասնակցային ներդրման պայմանագիր՝ խախտելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի պահանջները։

Կազմակերպությանը տրամադրվել է շուրջ 89 մլն դրամի նախաներդրումային ֆինանսավորում՝ խախտելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջները և գերազանցելով Կազմակերպության զուտ ակտիվների, ինչպես նաև հիմնադրամի ներդրումից հետո ընկերության ակտիվների սահմանված չափերը։

Խախտումներ են հայտնաբերվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծախսերում

Գրավադրված անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը տրամադրված նախաներդրումային ֆինանսավորման գումարի 125%-ից պակաս լինելու պարագայում Կազմակերպությանը տրամադրվել է նախաներդրումային ֆինանսավորում 105 մլն դրամի չափով՝ խախտելով Ուղեցույցի մեկ այլ կետի պահանջները։

Զինծառայողների ճտքավոր կոշիկների գնման գործընթացներում խախտումներ են հայտնաբերվել

Կառավարչական ծառայությունների մասով հիմնադրամը 2018-2019 թվականների ընթացքում հիմնադրամի ֆինանսավորած կազմակերպություններից մեկում հիմնադրամի կողմից նշանակված տնօրենների խորհրդի անդամի հետ, սակայն, արդեն որպես անհատ ձեռնարկատեր, շահերի բախման ռիսկի առկայությամբ, կնքել է 4,4 մլն դրամի մոնիտորինգի իրականացման ծառայության պայմանագիր։ Բացի այդ, «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամները հանդիսանում են պատվիրատու և նույն օրենքի իմաստով ծառայություններ պետք է ձեռք բերեն գնումների գործընթաց կազմակերպելու եղանակով, սակայն հիմնադրամը նշված ծառայությունները ձեռք է բերել առանց Գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված գործընթացի կազմակերպման։

Հիմնադրամը ֆինանսավորված կազմակերպություններին տրամադրված գումարների նպատակային ծախսման մասով չի վերահսկել հատկացված գումարների փաստացի ծախսման ուղղությունները:

Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:

Ինչ խախտումներ է հայտնաբերել ՊՎԾ–ն պոլիտեխնիկում. ուսումնասիրությունն ավարտվել է