Մի շարք ոլորտների շուրջ 127 000 վարձու աշխատողներ աջակցություն կստանան պետությունից

Կորոնավիրուսի պատճառով տուժած ոլորտների աշխատակիցները միանվագ աջակցություն կստանան նվազագույն աշխատավարձի կամ դրա կրկնապատիկի չափով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Կառավարությունը մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին ու անհատ ձեռնարկատերերին օժանդակություն կտրամադրի։ Նման որոշում կայացվեց այսօր կառավարության արտահերթ նիստի ժամանակ։

«Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մի քանի ոլորտների աշխատակիցներին։ Մասնավորապես՝ հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, ինչպես նաև մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող ծառայությունների աշխատակիցներին»,– ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով` տուժած ոլորտ չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք կամ ծխախոտ կամ էլ դեղորայք ու ալկոհոլային խմիչք:

Հղիները նույնպես աջակցություն կստանան. կառավարությունը ևս մեկ ծրագիր հաստատեց

Փոխվարչապետը հայտնեց, որ վարձու աշխատողին կտրամադրվի հունվար և փետրվարի միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց 68 000 դրամից (նվազագույն աշխատավարձ) ոչ պակաս և 136 000 դրամից (նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը) ոչ ավել։

Ինչ վերաբերում է անհատ ձեռնարկատերերին, ապա նրանց էլ 2019–ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով գումար կտան, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափը և ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը։

Ինչպե՞ս խանութ գնալ արտակարգ դրության ժամանակ

Գրիգորյանը հայտնեց նաև, որ կորոնավիրուսի պատճառով ամենաշատը տուժել է զբոսաշրջության ոլորտը` հյուրանոցներ և հյուրատներ, հանրային սննդի կետեր։

Ծրագրի բյուջեն 10 մլրդ դրամ է, շուրջ 127 000 քաղաքացի նման աջակցություն կստանա։ Իսկ աջակցություն ստանալու համար քաղաքացիները պետք է սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնեն www.online.ssa.am կայքէջին։

Մարտի 13–30–ն աշխատանքից ազատվածներն աջակցություն կստանան

Ի դեպ, սա կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումն էր։

Հիշեցնենք, որ ըստ կառավարության մեկ այլ ծրագրի` Հայաստանում հաստատված արտակարգ դրության ու կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական դժվարությունների առաջ հայտնված մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքները պետական աջակցություն կստանան: Աջակցությունը միանվագ նպաստի ձևով է, յուրաքանչյուր երեխայի համար՝ 100 000 դրամի չափով։

«Գազպրոմ Արմենիան» արտակարգ դրության ընթացքում գազը չի անջատի

Բացի այդ, աջակցություն կտրամադրվի մարտի 13-30–ն աշխատանքից ազատվածներին` նվազագույն աշխատավարձի (68 000 դրամ) չափով։

Չաշխատող հղիին կամ նրան, ում ամուսինն աշխատանքից ազատվել է մարտի 13-30–ն ընկած ժամանակահատվածում, 100 000 դրամի չափով աջակցություն կտրամադրվի։

Ոչ ոք վաղվա վրա վստահ չէ. մարդիկ հրաժարվել են առցանց խաղադրույքներից ու պատվերներից