ԵՐԵՎԱՆ, 30 մարտի-Sputnik. Այսօր Հայաստանում մեկուսացումից ևս 250 մարդ է դուրս է եկել։ Օրվա լավ լուրը հաղորդում է Հայակական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 24-ին 88 քաղաքացի է դուրս եկել մեկուսացումից, 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից, իսկ 51-ը՝ հատուկ վայրում։
Այս պահին Հայաստանում կորոնավիրուսից բուժվել է 30 մարդ։ Հայաստանում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն արձանագրվել է մարտի 1-ին Իրանից ժամանած մեր հայրենակցի մոտ։ Մարտի 1-30-ը մեր երկրում կորոնավիրուսով վարակվելու 482 դեպք է գրանցվել, ևս 2216 թեստի պատասխան բացասական են եղել։ Այս ժամանակահատվածում, ցավոք, մահվան երեք դեպք է գրանցվել։
ԱԺ պատգամավորների մոտ մի թեստը հաստատել է կորոնավիրուսի առկայությունը, մյուսը՝ հերքել
Ներկայում Հայաստանի մի քանի բուժհաստատություններում փաստացի բուժում է ստանում 449 քաղաքացի։ Կորոնավիրուսով հիվանդների հետ կոնտակտ ունեցած հարյուրավոր մարդիկ շարունակում են մեկուսացված մնալ հատուկ վայրերում կամ ինքնամեկուսացած իրենց բնակարաններում։