Եղանակը կանի ամեն ինչ, որ տնից դուրս գալու ցանկություն չառաջանա

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Առաջիկա օրերին եղանակը կանի ամեն ինչ, որպեսզի տանը մնանք` նպաստելով կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը` մարտի 30-ին, շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

«Մնացեք տանը, որ մամաս շուտ գա տուն». Մասիսի բժիշկների երեխաների հուզիչ ֆլեշմոբը

«Ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է սպասվում նաև ապրիլի 1-3-ը։ Մարտի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Եղանակը կանի ամեն ինչ, որ տնից դուրս գալու ցանկություն չառաջանա

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում մարտի 30-ին, ապրիլի 1-3-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: Մարտի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Նորք» ԲԿ–ին կից կառուցվող նոր մեկուսարանների բոլոր մոդուլներն արդեն տեղում են

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել` կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով։ Քաղաքացիների տեղաշարժը նույնպես սահմանափակվել է և խորհուրդ է  տրվում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտ դեպքերում։