ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն. Տեղեկությունը Facebоok սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Սա լավ նշան է». Մայր Աթոռում աղավնին աղոթքի ողջ ընթացքում նստել էր խաչի վրա. տեսանյութ
«Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ին հայտնած վիճակագրության մեջ»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 424–ն է։ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։