Թեստի պատասխանը դրական է. համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը կորոնավիրուսից է մահացել

Մահացած պացիենտի մոտ ուղեկցող հիվանդություններ կային` կարդիոսկլերոզ, երկրորդ աստիճանի աթերոսկլերոզ և քրոնիկ պիելոնեֆրիտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի –Sputnik. Մոսկվայում բժիշկ–համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը կորոնավիրուսից է մահացել։ COVID-19–ի թեստի արդյունքները դրական են եղել։ Լուրը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով օպերատիվ շտաբին։

Նշվում է, որ հիվանդանոցում 69-ամյա պացիենտի մոտ երկկողմանի թոքաբորբ էին հայտնաբերել։ Բժիշկներն արել են բոլոր հետազոտությունները, համալիր բուժում են իրականացրել, այդ թվում` վերակենդանացման բաժանմունքում, սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։

Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման դեղամիջոց են ստեղծել

«Մահացած պացիենտի մոտ նաև ուղեկցող հիվանդություններ են եղել` կարդիոսկլերոզ, երկրորդ աստիճանի աթերոսկլերոզ և քրոնիկ պիելոնեֆրիտ», – գրված է հաղորդագրության մեջ։

Մահացածը բժիշկ–համաճարակաբան էր, դասավանդում էր բուհում և կորոնավիրուսով վարակվածների հետ շփում չի ունեցել։

Հասրաթյանը Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած հինգերորդ մարդն է։ Ավելի վաղ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը հայտնել էր, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1264 է։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Հասրաթյանին հիվանդանոց էին տեղափոխել իր բնակարանից, որը գտնվում է Մոսկվայի արևմտյան շրջանում։ Սկզբում նրան բարձր ջերմությամբ և դժվարացած շնչառությամբ տեղափոխել են քաղաքային N68 հիվանդանոց։ Վիճակը չէր լավանում, և երեկ` մարտի 27–ին, նրան տեղափոխել են Կոմունարկայի հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել էր։

Մոսկվայում մահացել է համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը. բժիշկները պարզում են պատճառը