ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. Բաքվում և Սումգայիթում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ադրբեջանցիները կտրուկ միջոցների են անցել։ Sputnik Ադրբեջանի հաղորդմամբ՝ զբոսայգիներ այցելելու սահմանափակման հետ կապված` իշխանությունները նոր միջոցներ են գտել։ Նրանք շրջում են այգիների նստարանները, որպեսզի դրանց վրա հնարավոր չլինի նստել։
Արցախն Ադրբեջանի 1-ին հանրապետության մաս դարձնելու ծրագիրը տապալվեց. ԱԳՆ հայտարարությունը
«Իսկ ինչպե՞ս այլ կերպ։ Չնայած իշխանությունների բոլոր կոչերին՝ մարդիկ չեն ցանկանում տներում նստել։ Իսկ թոշակառուներն էլ առհասարակ կորոնառեժիմի ամենաչարաճճի խախտողներն են»,- նշված է հոդվածում։
Այդ պատճառով էլ քաղաքացիներին պատշտպանելու համար իշխանությունները ստիպված են եղել նման քայլի գնալ։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ մարտի 12-ին Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահն էր գրանցվել։ Ադրբեջանի ղեկավարությունը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով կոչ էր արել բնակչությանը հետաձգել մոտակա ամիսներին ծրագրված հարսանիքներն ու մասսայական սգո արարողությունները։
Բացի հարսանեկան արարողությունների և տոնակատարությունների չեղարկումից, իշխանությունը խորհուրդ է տալիս խուսափել մարդկանց կուտակումներից, արտասահմանյան ուղևորություններից, կատարել պաշտպանիչ միջոցառումներ (բժշկական դիմակներ, պաշտպանիչ ակնոցներ, մանրէազերծող միջոցներ)։
Ավելին` կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով իշխանությունները չեղարկել են Նովրուզի տոնակատարությունները։
Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսով 165 վարակված հիվանդ կա, երեք մարդ մահացել է։