MERCI Էյֆելյան աշտարակի վրա. Փարիզում երախտապարտ են կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին

Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչներն իրենց բաց պատուհաններից ու պատշգամբներից ծափահարում էին` տեսնելով Էյֆելյան աշտարակի վրա գրվածը։
Sputnik

Փարիզում Էյֆելյան աշտարակի վրա հայտնվել է MERCI (շնորհակալություն) բառն ի նշան երախտագիտության բժիշկների և այն մարդկանց հանդեպ, որոնք այս օրերին աշխատում են։

Ֆրանսիայի մշակույթի նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարում անգամ նստարաններն են օգտագործում

Փարիզի քաղաքապետարանում նշել են, որ այս ակցիան կազմակերպվել է COVID-19–ի համաճարակի ժամանակ աշխատող բոլոր բժիշկներին, ոստիկաններին, ժանդարմներին, հրշեջներին, քաղաքապետարանի տարբեր ծառայությունների աշխատակիցներին, հավաքարարներին, փրկարարներին, զինվորներին, գանձապահներին, առևտրականներին, առաքիչներին, կամավորներին և սոցաշխատողներին շնորհակալություն հայտնելու համար։

Բացի այդ, աշտարակի վրա հայտնվել է «Մնա տանը» գրությունը` կարանտինի կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին Փարիզի բնակիչներին հիշեցնելու համար։

Այս լույսերը վառել են ուրբաթ երեկոյան։ Փարիզի բնակիչները ծափահարում էին իրենց պատուհաններից և պատշգամբներից, այդպիսով իրենց աջակցությունը ցույց տալով բուժանձնակազմին։

324 մետր բարձրություն ունեցող աշտարակի վրա այս լուսային պատկերը կմիանա ամեն երեկո։

«Համաճարակը ինձ էլ է խոցել»․ ֆրանսիահայ քաղաքական գործիչը կորոնավիրուսով է վարակվել