Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանների, առաջիկա երկու օրերի ընթացքում հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հրապարակել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Ինքնամեկուսացած երաժիշտները պարապ չեն նստում. այս տեսանյութը շատերին է ժպիտ պարգևել

Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս մարտի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-ին սպասվում է, 30-31-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Ինչ դեղերով են բուժում կորոնավիրուսով հիվանդներին. նախարարը պատմեց Հայաստանի փորձի մասին

Մայրաքաղաքում մարտի 27–ի գիշերը կլինի +7, +9 աստիճան, իսկ ցերեկային ժամերին 18-20 աստիճան տաքություն։