Կորոնավիրուս է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ

Բրիտանիայի նախարարների կաբինետի ղեկավարն իր պարտականությունները կշարունակի կատարել տեսակապի օգնությամբ։ Նա համոզված է, որ վիրուսը կհաղթահարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի –Sputnik. Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը բրիտանական կառավարության ղեկավարն անձամբ է հայտնել Twitter-ի իր էջում։

Ջոնսոնը տեղեկացրել է, որ վերջին օրերին իր մոտ թույլ ախտանշաններ են եղել, կորոնավիրուսի թեստ է անցել, և պատասխանը դրական է եղել։

«Այժմ ես ինքնամեկուսացման մեջ եմ գտնվում, բայց  տեսակապի միջոցով կշարունակեմ ղեկավարել կառավարությունը։ Մենք կհաղթենք վիրուսին», – գրել է նա։

«Իգորին մի՛ զանգեք». Նիկոլաևը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, կինը նյարդային է

Նշենք, որ Covid-19-ով վարակված մարդկանց ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կազմում է 533 015 մարդ, մահացել են 24 095-ը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքը հայտնում է, որ հիվանդությանն արդեն բախվել է աշխարհի 199 երկիր։ Մեկ օրում հաստատված դեպքերի թիվն աճել է 63 հազարով։