Արտակարգ դրություն՝ մարզպետի ու ոստիկանապետի հսկողությամբ. ինչ վիճակ է Գյումրիում

Գյումրեցիները օրինապա՞շտ են, թե՞ ոչ, հետևու՞մ են պարետի հրահանգներին: Այս և արտակարգ դրության ռեժիմի պահպանման հետ կապված այլ հարցերի պատասխանները պարզելու համար Շիրակի մարզպետը շրջել է Գյումրու կենտրոնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի –Sputnik. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանի հետ միասին, այսօր՝ մարտի 27-ին, շրջայց է կատարել Գյումրու կենտրոնում, զրուցել ինչպես ծառայություն իրականացնող ոստիկանների, այնպես էլ քաղաքացիների հետ՝ հորդորելով կատարել տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ՝ պարետի որոշումը։

Քանի երեխա կարելի է տեղափոխել ավտոմեքենայով. պարետի նոր որոշումը

Արտակարգ դրություն՝ մարզպետի ու ոստիկանապետի հսկողությամբ. ինչ վիճակ է Գյումրիում

«Մարդիկ շատ գիտակից էին ու շատ հստակ էր ամեն ինչ: Այն մարդկանց, որոնց հարցրինք՝ բոլորի մոտ և՛ անձը հաստատող փաստաթուղթ, և՛ տեղաշարժի մասին թերթիկ կար»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տիգրան Պետրոսյանը:

Մարզպետը նշեց, որ շրջայցի ընթացքում այցելել են բանկեր, դեղատներ, խանութներ, խոսել մի շարք տնտեսվարողների և Գյումրու կենտրոնական շուկայում առևտրով զբաղվողների հետ։

Արտակարգ դրություն՝ մարզպետի ու ոստիկանապետի հսկողությամբ. ինչ վիճակ է Գյումրիում

Խնդիրներ են նկատել շուկայում՝ կապված հիգիենայի կանոնների պահպանման հետ:

Արտակարգ դրություն՝ մարզպետի ու ոստիկանապետի հսկողությամբ. ինչ վիճակ է Գյումրիում

Պատասխանատուները քաղաքացիների հետ զրույցում հերթական անգամ կոչ են արել տնից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ շուկայի աշխատողներին հորդորել անպայման հետևել հիգիենայի կանոններին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է հայտարարվել։ Մարտի 25-ից սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը: Տնից դուրս գալ կարելի է միայն անձը հաստատող փաստաթղթով և լրացրած ձևաթղթով՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ավելի վաղ Ավինյանը որոշում էր կայացրել, որ պետք է գործեն միայն դեղատները, պարենային խանութներն ու գյուղատնտեսական շուկաները։

«Ես նման բան երբեք չէի տեսել». գյումրեցիները կատարում են պարետի հրահանգը. լուսանկարներ