«Ես նման բան երբեք չէի տեսել». գյումրեցիները կատարում են պարետի հրահանգը. լուսանկարներ

Sputnik

Օրենքի պահանջով` գյումրեցիները շտապում են միայն մթերային խանութներ ու դեղատներ: Մյուս օրերի համեմատ քիչ են նաև աշխատանքի գնացողները։ Ամենաաշխույժ ճեմափողոցի` Ռիժկովի սպասարկման օբյեկտներն ու խանութները փակ են: Չկան փողոցներում մշտապես հավաքվող տղամարդիկ, իսկ նրանց տեսնելուն պես ոստիկանները մոտենում ու խորհուրդ են տալիս տուն գնալ:

Մենակ մնացած Երևանը` վերևից. ի՞նչ տեսք ունի քաղաքն առանց աղմուկի

«Ես նման բան երբեք չէի տեսել ու չէի պատկերացնում, որ նմանատիպ հետևողականություն կլինի Գյումրիում: Հատուկենտ մարդկանց եմ հանդիպել, բոլորն էլ դիմակներով, ձեռնոցներով ու լրացված ձևաթղթով: Մեղք չեմ ուզում գործել ու ասել՝ ոստիկաններն անգործ էին. ինձ 4 անգամ կանգնեցրին, փաստաթղթերս ստուգեցին, խորհուրդներ տվեցին, ճամփեցին, հիացած եմ նաև ճանապարհային ոստիկանների աշխատանքով»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեսագրող–օպերատոր Տիգրան Գասաբյանը, որն այս լուսանկարների հեղինակն է:

Ի դեպ, քաղաքում էականորեն նվազել է նաև մեքենաների շարժը: Գյումրեցիներն ասում են. «Քաղաքս տեմպից ընկել է, հոգ չէ, կարևորը մարդու բան չեղնի»:

Արտակարգ դրությունը Հայաստանում կտևի մինչև ապրիլի 14–ը, իսկ քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումը կգործի մարտի 31-ը ներառյալ։

Օրվա կադր. «երկրի հերթապահ» ոստիկանը դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագիծ

1 / 11
Գյումրու դատարկված փողոցները
2 / 11
Գյումրու դատարկված փողոցները
3 / 11
Գյումրու դատարկված փողոցները
4 / 11
Գյումրու դատարկված փողոցները
5 / 11
Գյումրու դատարկված փողոցները
6 / 11
Գյումրու դատարկված փողոցները
7 / 11
Գյումրու դատարկված փողոցները
8 / 11
Գյումրու դատարկված փողոցները
9 / 11
Գյումրու դատարկված փողոցները
10 / 11
Գյումրու դատարկված փողոցները
11 / 11
Գյումրու դատարկված փողոցները