Մենք ընդունեցինք մարտահրավերը և միացանք միջազգային #unochallenge–ին։ Հեշտ չէր, բայց զվարճալի էր։
Մի քանի օր շարունակ խմբագրությունում հնչում էր «Little Big» խմբի «Uno» երգը, իսկ «պարային կոլեկտիվն» իր «հնարքներն» էր հորինում։ Գլխավոր դերերում են Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Նաիրա Մելքումյանը, օպերատոր Արամ Ներսիսյանը, ֆոտոխմբագիր Անդրանիկ Ղազարյանը, լրագրողներ Կարինե Հարությունյանը, Աննա Ապրեսովան ու Նանա Մարտիրոսյանը։ Իսկ համակարգողի դերում լուսանկարիչ Ասատուր Եսայանցն էր։
Շտապօգնության աշխատակիցները պարում են կորոնավիրուսից բուժվածների համար
Տեսանյութը դիտելիս գրեթե անհնար է զսպել ծիծաղը։ Ի դեպ, զվարճալի տեսանյութը դիտելուց բացի, կարելի է սովորել պարը և միանալ մարտահրավերին։ Ոչ միայն մի լավ կուրախանաք, այլև կազատվեք կարանտինի ժամանակ կուտակած ավելորդ կալորիաներից։
Եկեք պարզապես ժպտանք ու առողջություն մաղթենք միմյանց։
Թևան Պողոսյանն ու կինը ինքնամեկուսացել և պարում են. «շախի գցող» տեսանյութ