Կորոնավիրուսից մահացածի հուղարկավորությունը կկատարվի համաճարակաբանական ցուցումներով

Sputnik Արմենիայի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը հայտնել է, թե ինչպես է կատարվելու կորոնավիրուսից մահացածի հուղարկավորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik.Հայաստանում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջ հուղարկավորությունը կատարվելու է համաճարակաբանական ցուցումներով: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Հայաստանում կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքն է գրանցվել

«Նրա դագաղը փակ է լինելու»,–ասաց Նիկողոսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ մարտի 26-ին, Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։

Հիշեցնենք, որ կինը բուժում էր ստանում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Նա ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ուղեկցող հիվանդությունների պատճառով էլ հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 329–ի։ Երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Մարտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։

«Իտալիայից վերադարձածները վաղը կթեստավորվեն». Թորոսյանն այցելել է նրանց