Ձերբակալվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը․ ԱԱԾ

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պետական պաշտոնյան տարբեր անձանցից պարբերաբար կաշառք է վերցրել, որի դիմաց ապօրինի որոշումներ է կայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովներից մեկի նախագահը կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

ՊԵԿ–ի տեսուչներն «աչք փակելու համար» 30.000 դոլար կաշառք են պահանջել. ԱԱԾ–ի տեսանյութը

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ պաշտոնյան և հանձնաժողովի մյուս 2 անդամները, փորձաքննության դիմած քաղաքացիների օգտին նախընտրելի որոշումներ են կայացրել՝ հաշմանդամ ճանաչելու, տևողության ժամկետը սահմանելու, հաշմանդամության խումբը փոխելու համար։ Ապօրինի ձևակերպումների դիմաց հանձնաժողովի նախագահը 20.000-ից մինչև 100.000 դրամ կաշառք է պահանջել, որից բաժին է հանել նաև հանձնաժողովի անդամներին։

Միայն 2020 թ-ի մարտ ամսվա ընթացքում փորձաքննության դիմած 6 անձանցից նա մաս-մաս կաշառք է վերցրել՝ ընդհանուր առմամբ 300.000 դրամ, իսկ 2020 թ-ի մարտի 23-ին իր աշխատասենյակում հերթական անգամ կաշառքը ստանալու պահին ԱԱԾ աշխատակիցները նրան բերման են ենթարկել։

«Կարո՞ղ եմ ասել` այսօր ոչ մի պաշտոնյա կաշառք չի վերցնում». Փաշինյանը խոսեց բացթողումներից

Խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան, իսկ կաշառք տվող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։ Նախաքննությունը շարունակվում է։