Երևանում շանը կապել են մեքենայից ու քարշ տվել փողոցով. տեսանյութ (16+)

Համացանցում հրապարակված տեսանյութը հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի մի բնակչի, որը մեղադրվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։

Այսօր Facebook-յան օգտատեր Նաիրա Բերբերյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են շանը կապել Երևանի փողոցներով ընթացող մեքենայից։

Երևանում շանը կապել են մեքենայից ու քարշ տվել փողոցով. տեսանյութ (16+)

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Facebook-ի իր էջում տեսանյութի առնչությամբ գրառում է արել։

Երևանում շանը կապել են մեքենայից ու քարշ տվել փողոցով. տեսանյութ (16+)

«Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը»,-գրել է նա։

Երևանում դպրոցի ճանապարհին 22 երեխայի են կծել. որ դեպքում են ագրեսիվանում ստերջացված շները

Ջանոյանը նշել է, որ քաղաքացին այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։

Երևանում թափառող շունը «մաստեր կլաս» է անում անկարգապահ հետիոտների համար. տեսանյութ