Անձրևները կվերադառնան. եղանակի տեսություն

Առաջիկա օրերի համար օդերևութաբանները կանխատեսել են օդի ջերմաստիճանի բարձրացում ամբողջ հանրապետության տարածքում:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին, հատկապես հյուսիսային շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Տեղեկությունը հրապարակել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

Որտե՞ղ է Փաշինյանի միջնեկ դուստրը մեքենա վարել սովորում. Աննա Հակոբյանի խոսնակի պատասխանը

Օդի ջերմաստիճանը մարտի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Անձրևները կվերադառնան. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-30-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Կարանտինի պատճառով Վրաստանում մնացած ՀՀ քաղաքացիները գալիս են Հայաստան. լուսանկարներ

Մայրաքաղաքում մարտի 26-ի գիշերը կգրանցվի 8-10 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +17, +19-ի: