Երևանի մետրոյի գնացքների աշխատանքում փոփոխություն է գրանցվել

Երևանի մետրոյի գնացքների ժամանման միջակայքի ավելացումը պայմանավորված է սակավ ուղևորահոսքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Երևանի մետրոյի գնացքների ժամանման գրաֆիկում փոփոխություն է գրանցվել։ Sputnik Արմենիայի աշխատակիցը ֆիքսել է, որ գնացքները աշխատում են 8–ից 10 րոպե միջակայքով։

Ի՞նչ է սպառնում արտակարգ դրության կանոնները խախտողներին

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը։

«Այս օրերին մետրոյի գնացքներն աշխատում են 8 ու կեսից մինչև 10 րոպե միջակայքով, նախկին` 6-6։30 րոպեի փոխարեն։ Միջակայքի ավելացումը պայմանավորված է սակավ ուղևորահոսքով է»,–ասաց նա։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 25–ով և դարձել 290, առողջացել է 18 քաղաքացի։ Մարտի 16–ից ապրիլի 14–ը Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է։ Մարտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։

Էկոնոմիկայի փոխնախարարը մեկնաբանել է, թե ինչու է թանկացել լոլիկը