Երևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կան զոհեր

Փրկարարները դիերը մոտեցրել շտապօգնության մեքենային, այնուհետև ավտոմեքենան դուրս են բերել ձորից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Երևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը, 2 մարդ է մահացել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մարտի 25-ին, ժամը 22:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:

Մոսկվայում մահացել է «Բանդերասի ձայնը»` հայտնի դերասան Սերգեյ Սմիրնովը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի մոտ 86-րդ կմ-ին «Opel Astra G» (վարորդ՝ Գուրգեն Հ., ծնված 1993 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ): Վարորդը և ուղևորը տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը, դիերը մոտեցրել շտապօգնության մեքենային, այնուհետև ավտոմեքենան դուրս են բերել ձորից:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ ևս 25-ով և դարձավ 290