ՌԱԴԻՈ

38 երկրների 140 դիտորդներ ցանկացել են Արցախում հետևել ընտրություններին․ արդյոք բոլորը կգան

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահոգությանը, ըստ որի՝ մարտի 31-ին կայանալիք արցախյան համապետական ընտրություններին պետք է ամեն ինչ անել, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ չմտնի։ 
Sputnik
38 երկրների 140 դիտորդներ ցանկացել են Արցախում հետևել ընտրություններին․ արդյոք բոլորը կգան

Արցախյան գալիք ընտրություններում դիտորդների քանակով գրանցվել է աննախադեպ ցուցանիշ։ Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով` միջգերատեսչական պատասխանատու հանձնաժողովը կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում, այդ թվում նաև դիտորդների հետ կապված, որպեսզի կորոնավիրուսն Արցախ չմտնի․ Արզումանյանը խոստացել է, որ արդյունքներն անպայման կհրապարակվեն։

Քոչարյանը, ընտրությունները և Արցախ հանձնողները․ լու՞րջ եք ասում

«Նախկինում կայացած ոչ մի համապետական ընտրության ժամանակ երբևէ այսքան դիտորդ չենք ունեցել։ Աշխարհագրությունն է ընդլայնվել ու բարձրացել է ներկայացուցչական մակարդակը։ Միջազգային դիտորդների ներգրավվածության ուղղությամբ արցախյան իշխանությունը բավական ակտիվ աշխատանք է իրականացրել։ Խոսքը մոտավորապես 140 դիտորդի և 40 լրատվամիջոցի ներկայացուցիչների նախնական համաձայնության մասին է, ինչն ընդգրկում է 38 երկիր։ Այս պահին դժվար է ասել, թե նրանցից քանիսը մարտի 31-ին կժամանաի Արցախ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի ԿԸՀ նախագահը։ 

Նրա տեղեկացմամբ` պայմանավորվածություններն արցախյան իշխանությունների մասով ուժի մեջ են, իսկ հայաստանյան ու տեղի դիտորդական կազմակերպություների թիվը 15–ն է, դիտորդների քանակը` 904, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։ Ըստ Արզումանյանի` դա բնականաբար տեղավորվում է գալիք ընտրական գործընթացների տրամաբանության մեջ, որովհետև աճի դինամիկայի առումով միշտ համեմատություն է արվում սկզբնաժամկետից, անկախության հանրաքվեից, երբ կար ընդամենը 41 դիտորդ, իսկ 2019թ–ի վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանկ դիտորդների թիվն արդեն 324 էր։

Ի՞նչ են մարդիկ ակնկալում Արցախի ընտրություններից․ հստակ պատասխաններ մշուշոտ եղանակին

«Թեև մենք հրավիրել ենք շատերին, սակայն պետք է նշել, որ դիտորդական առաքելությունը պարտադիր բնույթ կրող գործընթաց չէ և իրավական տեսանկյունից դիտորդները ընդհանուր առմամբ միայն կարծիք են հայտնում գործընթացի վերաբերյալ։ Անկախ դիտորդական առաքելությունը ներգործության որևէ միջոց չի կարող կիրառել։ Պարզապես միշտ ընտրությունների լեգիտիմության աստիճանը հավելյալ կերպով բարձրացնելու համար իրականացվում է այս միջոցառումը` չնվազեցնելով իհարկե դիտորդների դերակատարությունը»,– նշեց Արզումանյանը։ 

Դավիթ Բաբայանը նոր կուսակցություն է հիմնել և բացատրել նպատակը

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նախապես ընտրություններին տեղում հետևելու պատրաստակամություն են հայտնել, այդուհանդերձ ներկա պահին կան օբյեկտիվ հանգամանքներ, որոնք կախված չեն արցախյան իշխանություններից, ոչ էլ դիտորդներից, որովհետև մարդկանց տեղաշարժի սահմանափակումն ընդգրկել է շատ երկրներ, հետևաբար կարող է այնպես պատահել, որ շատերի ներկայությունը փաստացի չլինի։ Նրանք ցավով են նշել այդ հանգամանքը, հատկապես նրանք, ովքեր ռիսկային երկրներից են։ Այդուհանդերձ հրավերներն ուժի մեջ են։

Արցախի ԿԸՀ նախագահի փոխանցմամբ` բացը լրացնելու համար արցախյան կողմն իրականացնելու է ակտիվ տեղեկատվական աշխատանք, ԿԸՀ–ն մանրամասնորեն գործելու է տեղեկատվական դաշտում` համապարփակ ինֆորմացիան էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելով դիտորդների հասցեներին։

Հակոբյան. «Արցախում պայքարը կծավալվի հիմնականում չորս թեկնածուների միջև»

Նշենք, որ այսօրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի ներթափանցումն Արցախի Հանրապետության տարածք կանխելու համար ընտրությունները դիտարկելու համար Հայաստանից Արցախ մեկնող բոլոր դիտորդները նախապես կորոնավիրուսի թեստ կհանձնեն:

Հիշեցնենք, մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում անցկացվելու են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:

Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված 290 մարդ կա, որոնցից 2-ի վիճակը ծանր է: 18 մարդ բուժվել է: