Ռուսաստանը չի սահմանափակի ցորենի արտահանումը Հայաստան. Մհեր Գրիգորյանը խոսեց խնդրի մասին

Հայաստանի կառավարությունը ԵԱՏՄ գործընկերների հետ պայմանավորվում է հացահատիկի ու բժշկական սարքավորումների հետ կապված խնդիրները հաղթահարելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ռուսաստանից հացահատիկ արտահանելու արգելքը, որն առաջարկել է ՌԴ կառավարությունը, այս պահին չի սպառնում Հայաստանի պարենային անվտանգությանը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձավ ՌԴ-ից Հայաստան հացահատիկ ներմուծելու խնդրին:

ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Ռուսաստանի տարածքով. ԱԳՆ

«Նման խնդիր իսկապես առաջացել էր, մենք հարցը բարձրացրել ենք ԵԱՏՄ հարթակում, այսօր նիստը կայացել է: Պայմանավորվածություն կա, որ նման իրավիճակները կբացառվեն: Ուղղակի ռուսական կողմը խնդիր է դնում, որ ԵԱՏՄ երկրներից յուրաքանչյուրն իր սահմանների համար նման արգելքներ դնի, որպեսզի չստացվի, որ ԵԱՏՄ մի երկրի միջոցով հացահատիկը գնում է երրորդ երկիր»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով` հարցը վերջնականապես կկարգավորվի ապրիլի 3-ին:

Ճգնաժամը նոր հնարավորություններ է բացում. Փաշինյանը տվյալներ է հայտնել

Հացահատիկից բացի, խնդիր է առաջացել նաև բժշկական սարքավորումների արտահանման սահմանափակման ոլորտում: Այս հարցը, փոխվարչապետի խոսքով, դեռ քննարկման փուլում է: Գրիգորյանը հույս հայտնեց, որ այդ հարցը ևս առաջիկայում կկարգավորվի:

Ավելի վաղ Ռուսաստանի կառավարությունն առաջարկել էր սահմանափակել հացահատիկի արտահանումը կորոնավիրուսի պատճառով։

Կորոնավիրուսից «հիվանդացել» է նաև տնտեսությունը. ո՞ր ոլորտներն են տուժել ամենաշատը