Մահացել է Իննա Մակարովան. հայերը նրան լավ են հիշում «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից

Դերասանուհին հայտնի է «Երիտասարդ գվարդիան», «Աղջիկները», «Իմ թանկագին մարդ», «Բարձունք», «Բալզամինովի հարսանիքը», «Կանայք» և «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերում խաղացած վառ դերերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Մակարովան, որը հայտնի է «Աղջիկները», «Իմ թանկագին մարդ», «Բարձունք» ֆիլմերում մարմնավորած իր դերերով, մահացել է 93 տարեկանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դերասանուհու դստերը` Նատալյա Բոնդարչուկին։

«Նա հեռացավ մեզանից։ Կներեք, այլևս ոչինչ դեռ ասել չեմ կարող, հիմա ես դեռ հիվանդանոցում եմ, շնորհակալ եմ ուշադրության համար», – ասել է Բոնդարչուկը։

Նա նշել է, որ հրաժեշտի ժամն ու վայրը հայտնի կլինեն ավելի ուշ։

Հարսնացուն հյուսիսից, կամ ինչպես էր ռուս հարսը խառնել սկեսրոջ դոշակն ու թոշակը

Իննա Մակարովան ռուս դերասանուհի է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1985), Ստալինյան մրցանակի դափնեկիր (1949): Նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում։ Առավել հիշվել է «Երիտասարդ գվարդիա», «Աղջիկները», «Իմ թանկագին մարդ», «Բարձունք», «Բալզամինովի հարսանիքը», «Կանայք» և «Հարսնացուն հյուսիսից» (Վալյայի մայրը) ֆիլմերում մարմնավորած իր դերերով։

Հարսնացուն հյուսիսից․ Չելյաբինսկից հայկական գյուղ տանող ճանապարհն անցնում է սիրո միջով