Հայաստանին մեծ թվով թոքերի արհեստական օդափոխության սարքեր կտրամադրվեն. տեսանյութ

Նախագահ Սարգսյանն առաջարկել է բացի սննդին վերաբերող հարցերից, դիտարկել նաև Հայաստանին բժշկական սարքավորումներով ապահովելու հնարավորությունը:
Sputnik

Առաջիկայում Հայաստանին կտրամադրվեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր։ Նախագահի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին:

Ինչ կլինի, եթե հիվանդանոցներն այլևս տեղ չունենան հիվանդների համար. Թորոսյանի «պլան բ»-ն

Ի պատասխան նախագահ Սարգսյանի առաջարկին՝ դիտարկել Հայաստանին բժշկական սարքավորումներով ապահովելու հնարավորությունը, տիկին Միլոշևիչը նշել է, որ արդեն դիմել են միջազգային դոնորներին, արդյունքը շուտով կլինի։

Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում զրուցակիցներն առաջնահերթություններից են համարել պարենի անվտանգության խնդիրները:

Առողջացած քաղաքացիների թիվը դարձավ 18. Արսեն Թորոսյանը նոր տվյալներ հայտնեց

«Նախագահ Սարգսյանն այդ համատեքստում շատ էական է համարել Հայաստանը սննդի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գործնական քայլերի իրականացումը՝ ընդգծելով, որ նախնական պայմանավորվածություններ ունի մի շարք երկրների ղեկավարների և մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանն ու Ելենա Միլոշևիչը փաստել են, որ Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև արդյունավետ փոխգործակցություն է հաստատված: