Կորոնավիրուսը մարդկանց մենության է մատնել․ կադրեր ամբողջ աշխարհից

Sputnik

Հնարավոր է՝ մարդկությունը դեռ ամբողջովին չի գիտակցել Covid-19 կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում հայտարարած համավարակի իրական ծավալները։ Սակայն հենց համավարակն է կյանքի կոչել ֆանտաստ գրողների գրքերի ապոկալիպտիկ պատկերներն ու իրական դարձրել աշխարհի վերջի մասին ֆիլմերի տեսարանները։ Այն ստիպել է մարդկանց փակվել իրենց տներում ու դուրս գալ միայն փակած դեմքով ու ձեռքերով։ Համավարակն է, որ չի թողնում մարդիկ զգան գարնան շունչն ու լիաթոք շնչեն գարնանային օդը։

Դիմակով և շարժման մեջ․ ի՞նչ են շնչում երևանյան տրանսպորտի ուղևորներն ու վարորդները

Երևանի, Փարիզի, Հռոմի, Տոկիոյի, Միլանի, Թեհրանի և այլ քաղաքների՝ դեռ երեկ մարդաշատ փողոցները ամայի ճամփեքի են վերածվել։

N օր․ երեխաները բակում գնդակ չեն խաղում, սրճարաններից սուրճի հոտ չի գալիս, փռերում կրուասաններ չեն թխում, անկյունում կանգնած ծերուկն ակորդեոն չի նվագում։

Sputnik Արմենիան ֆոտոշարքով ներկայացնում է կյանքին վտանգ սպառնացող Covid-19-ի տարածման հետևանքների միայն մի փոքրիկ մասը։

Օրվա կադր. սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը

1 / 19
Միայնակ կինը Երևանի Հանրապետության հրապարակում
2 / 19
Միայնակ մարդը Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում. Բրազիլիա
3 / 19
Զբոսաշրջիկը լուսանկարվում է Էյֆելյան աշտարակի ֆոնին Տրոկադերո հրապարակում. Փարիզ, Ֆրանսիա
4 / 19
Հետիոտնը անցնում է 42-րդ փողոցը դատարկ Թայմս Սքվերում. Նյու Յորք, ԱՄՆ
5 / 19
Միայնակ աղջիկը Երևանի Հանրապետության հրապարակում
6 / 19
Կինը աղոթում է Նայրոբիի եկեղեցում. Քենիա
7 / 19
Միայնակ տղամարդը Լինկոլնի հուշահամալիրի մոտ, Վաշինգտոնում. ԱՄՆ
8 / 19
Էլ-Քամիշլիի փակ խանութները. Սիրիա
9 / 19
Միայնակ տղամարդը փաբում. Լոնդոն, Մեծ Բրիտանիա
10 / 19
Միայնակ ուղևորը Սիդնեյի գնացքում. Ավստրալիա
11 / 19
Միայնակ անցորդը Երևանում ազգային պատկերասրահի շենքի մոտ. Հայաստան
12 / 19
Դիմակով մարդը Մանիլայի դատարկ փողոցում. Ֆիլիպիններ
13 / 19
Միայնակ աշխատակիցը հանգստի ժամին. Բելգրադ, Սերբիա
14 / 19
Ուսուցչուհին դատարկ դասասենյակում հեռակա դասի ժամանակ Հանոյում. Վիետնամ
15 / 19
Միայնակ մարդ Նյու Յորքի դատարկ փողոցում. ԱՄՆ
16 / 19
Միայնակ կինը Գդանսկում. Լեհաստան
17 / 19
Պաշտպանիչ դիմակով աղջիկը Մոսկվայի Բոլշայա Նիկիտսկայա փողոցում. Ռուսաստան
18 / 19
Միայնակ տղամարդը Լոնդոնի դատարկ սրճարանում. Մեծ Բրիտանիա
19 / 19
Միայնակ տղամարդը տան տանիքին. Հռոմ, Իտալիա