ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր Հայաստանի հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ։
Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ․ եղանակի տեսություն
Մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին և 29-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Օդի ջերմաստիճանը մարտի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
«Աերոֆլոտը» կրճատում է դեպի Հայաստան թռիչքների հաճախականությունը
Երևանում ևս մարտի 25-ին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +17-ից +19, երեկոյան՝ +12-ից +14 աստիճան։