Չարտերային չվերթով Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր․ դեսպան

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը նշել է, որ վերադարձողների մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի Sputnik. Այսօր «SkyUp» ուկրաինական ավիաընկերության չարտերային չվերթով Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։

«Արմենիան» կասեցված չվերթերի գումարի դիմաց վաուչերներ է առաջարկում

«Այս պահին Ուկրաինայից Հայաստան մեկնեցին 62 ուղևորներ (թվերը նախնական են), որոնց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև»,- գրել է նա:

Նշենք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մեկնել էր Բորիսպիլ օդանավակայան՝ հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում Հայաստանում և աշխարհի մի շարք երկրներում հայտարարված արտակարգ դրության պատճառով դադարեցվել է ավիահաղորդակցությունը։

ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Ռուսաստանի տարածքով. ԱԳՆ

Հայաստանում արտակարգ դրությունը գործում է 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը ներառյալ, ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:  

Մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Վարակվածներից 16-ն առողջացել են։