Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով շատերն են օրեր շարունակ տանը մնում: Այս ընթացքում մարդիկ ինչով ասես որ չեն լցնում իրենց ազատ ժամանակը:
Դիլիջանյան կարանտին. մեկուսացվածների համար համերգ են կազմակերպել․ տեսանյութ
Facebook սոցիալական ցանցում հրապարակված « Կարանտին. օր՝ 7-րդ» անունը կրող տեսանյութում 2 հայ գեղեցկուհի Ավետիք Իսհակյանի հայտնի «Բինգյոլ» երգի բառերը փոխել են կորոնավիրուսի թեմայով և դաշնամուրային երաժշտության ուղեկցությամբ երգում են:
Երբ բաց եղան գարնան կանաչ օրերը,
Մեկուսացանք մտանք մենք մեր տները,
Դեղատնում թանկացան դիմակները
Քույրիկ ասա՝ որտեղ ճարեմ գելերը:
Մադոննան մերկացել, նստել է լոգարանում ու խոսել կորոնավիրուսի մասին. տեսանյութ
Երգը շատերն են հավանել, օգտատերերից մեկը գրել է, որ հայ կինն ամեն պարագայում գտնում է պայքարի իր ձևը, մի օգտատեր էլ բարկացել է ու նշել, որ այդ վիրուսից մարդիկ են մահանում, իսկ աղջիկներ կատակ երգ են երգում այդ թեմայով:
Լեզգինկան ընդդեմ կորոնավիրուսի, կամ լավ տրամադրությունը միայն կօգնի. տեսանյութ