ՀՀ–ում տեղաշարժի սահմանափակումներ կլինեն. կորոնավիրուսի կանխարգելման քայլերը խստացվում են

Առաջիկա յոթ օրվա ընթացքում կգործեն միայն առաջնային անհրաժեշտության ծառայությունները, կաշխատեն խանութներն ու դեղատները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Առաջիկայում ՀՀ քաղաքացիների համար տեղաշարժի սահմանափակումներ կլինեն. պարետատան հերթական նիստի ժամանակ այս մասին ասել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։

«Մենք յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձենք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը»,–ասել է նա։

Ավինյանը հայտնել է, որ այսօր կհրապարակվի որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումների ցանկը, որոնց մասին դեռ երեկ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործատուներն արտակարգ դրության ժամանակ վճարում են ըստ ցանկության. նոր նախագիծ է մշակվել

Փոխվարչապետը տեղեկացրել է` 7 օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութներն ու դեղատները պետք է աշխատեն:

Արտակարգ դրությունը կարող է ձգվել մինչև մեկ տարի. ԱԺ նախագահ

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ին արտակարգ դրություն է հայտարարվել, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 235 դեպք կա։ Այսօրվանից կարգելվեն սրճարանների գործունեությունը, իսկ մինչ այդ արգելվել էր զվարճանքի վայրերի աշխատանքը։

Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին