ԱԻՆ–ը կորոնավիրուսի վերաբերյալ 233 զանգ է ստացել

ԱԻՆ–ի փրկարարական ծառայության ստորաբաժանումներն ապահովվելու են դիմակներով ու ձեռնոցներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է` մարտի 16-22-ն ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կորոնավիրուսի վերաբերյալ 233 զանգ է ստացել։ Այս մասին զեկուցվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի նիստի ժամանակ։

«Մասնագետները յուրաքանչյուր զանգին անհատական մոտեցում են ցուցաբերել և տրամադրել են համապատասխան խորհրդատվություն: Հոգեբանական աջակցության բաժինն աշխատում է քսանչորսժամյա գրաֆիկով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարական ծառայության ստորաբաժանումներն ապահովվելու են դիմակներով ու ձեռնոցներով: Պարբերաբար ախտահանվում են հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներն ու տեխնիկան։

Ինչպես են բանակը պաշտպանում կորոնավիրուսից. տեսանյութ

ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը նիստի մասնակիցներին տվել է հանձնարարականներ, փոխնախարարը հորդորել է ջանք չխնայել նշված գործողությունները պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու հարցում։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 235–ի։ Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է սահմանվել, որը կտևի մինչև ապրիլի 14–ը։

Արսեն Թորոսյանը հայտնեց, թե ինչ դեղերով են բուժում կորոնավիրուսով վարակվածներին