Հայաստանում օդի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ․ եղանակի տեսություն

Հայաստանի որոշ մարզերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18 աստիճանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում մարտի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ։

Հայաստանում օդի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ․ եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մարտի 24-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում ևս մարտի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +15-ից +17, երեկոյան՝ +12-ից +14 աստիճան։

Ավինյանը սուպերմարկետներին հորդորում է մարտի 24-ից երկու ժամ սպասարկել միայն տարեցներին

Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Վայոց Ձորի նախալեռներում, Արարատի և Արմավիրի մարզերում․ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18 աստիճանի։