ՀՀ քաղաքացիները կարող են Բելառուսով հայրենիք վերադառնալ․ դեսպան

Այժմ հայրենիք վերադառնալու հարցը բազում քաղաքացիների համար չափազանց կարևոր է դարձել։ Բելառուսական ինքնաթիռները շարունակում են դեպի Հայաստան չվերթեր իրականացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Բելառուսով, այդ թվում նաև եվրոպական երկրներից։

«Աերոֆլոտը»  կրճատում է դեպի Հայաստան թռիչքների հաճախականությունը

Կորոնավիրուսի նոր տեսակի բռնկման ֆոնին պետություններից շատերը փակել են իրենց սահմանները՝ զրկելով այնտեղ գտնվող արտասահմանցիներին տուն վերադառնալու հնարավորությունից։ Բելառուսն այլ կերպ է վարվել։

«Մինսկ-Երևան» չվերթի շնորհիվ մեր հայրենակիցները, որոնք Բելառուսում են ապրում կամ տրանզիտով են այնտեղ գտնվում, կարող են տուն վերադառնալ։ Խոսքը նաև այն մարդկանց մասին է, որոնք տրանզիտով այլ, այդ թվում՝ եվրոպական երկրներից են գալիս», - ընդգծեց Ղևոնդյանը։

Դեսպանատուն Մինսկի միջազգային օդանավակայանում մնալու խնդրով Հայաստանի քաղաքացիներ չեն դիմել։ Հիմնականում մարդիկ տոմսերը գնում են նախապես ու ճշտում են դեսպանատնից՝ արդյո՞ք իրենց չվերթերը չեն չեղարկվել։

«Մենք մշտապես Բելառուսի պետմարմիններից օպերատիվ տեղեկություն ենք ստանում չվերթերի, ընդհանուր իրավիճակի ու կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ Դա շատ հարցերի պատասխաններ է տալիս ու շատ է մեզ օգնում», - նշեց Ղևոնդյանը։

«Արմենիան» կասեցված չվերթերի գումարի դիմաց վաուչերներ է առաջարկում

Կորոնավիրուսի ու ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադառնալու հետ կապված տեղեկություն կարելի է ստանալ զանգահարելով դեսպանատան «թեժ գծին» (+375 25) 636 07 33։ Հարցը կարելի է ուղղել նաև էլեկտրոնային փոստով՝ գրելով armbelarusembassy@mfa.am հասցեին։