«Զվարթնոց» օդանավակայանում չվերթերի թիվն աճում է․ մարտի 23-ի չվացուցակը

Ռուսաստանի մայրաքաղաքից Հայաստան կժամանի 6 ինքնաթիռ։ Եվս երկուսը Երևան կհասնեն Դուբայից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik․ Հայաստանում օդային ուղևորափոխադրումները թափ են հավաքում` չնայած COVID-19 կորոնավիրուսի համավարակին և մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությանը։

Ի՞նչ պետք է անեն ՌԴ քաղաքացիները, որոնք չեն կարողանում մեկնել Հայաստանից. հայտարարություն

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում չվերթերի քանակը զգալիորեն աճում է։ Ներկայացնում ենք մարտի 23-ին նախատեսված թռիչքները։
Ռուսաստանի մայրաքաղաքից վաղը Հայաստան կժամանի 6 ինքնաթիռ։ Եվս երկուսը Երևան կհասնեն Դուբայից։ Մեկական չվերթ կլինի Դոհայից, Մինսկից, Սոչիից և Թբիլիսիից։ Այս ուղղություններով նաև թռիչքներ կլինեն Երևանից։ Նաև նախատեսվում է վեց թռիչք դեպի Մոսկվա և երկուսը՝ դեպի Դուբայ։

Դեպի Մոսկվա թռիչքներից միայն մեկն է չեղարկվել։

Ստուգայց ՊԲ զորամասեր. ամեն ինչ արվում է բանակում կորոնավիրուսի դեպքերը բացառելու համար

Նշենք, որ մարտի 23-ից Ռուսաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ։ Բացառություն կարվի Մոսկվայից իրականացվող չվերթերի, ինչպես նաև ռուսաստանցիներին այլ երկրներից դուրս բերելու չարտերային չվերթերի համար։

Կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով աշխարհի շատ երկրներ և տրանսպորտային ընկերություններ սահմանափակում են ավիահաղորդակցությունը։

Մարտի 16-ին ՀՀ կառավարությունը Հայաստանում COVID-19 կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։ Սահմանափակումներն առաջին հերթին վերաբերում են բազմամարդ միջոցառումներին և ժամանցի կենտրոններին, իսկ բուհերը, դպրոցներն ու մանկապարտեզները արդեն մեկ շաբաթ փակ էին։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 339 341-ի