Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 30-ի

Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ բոլոր մահացածները տարեցներ են։ Նա երկրի բնակիչներին կրկին հորդորել է դուրս չգալ տներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջանը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 30-ի։

Մարտի 23-ին գրանցվել է մահվան 9 նոր դեպք և վարակման 289 նոր դեպք:

​Թուրքիայում ընդհանուր առմամբ հետազոտվել է 20 345 մարդ, թեստերից 1236-ի արդյունքները դրական են եղել։

Կորոնավիրուսով վարակված բժիշկը պատվաստում է արել․ Մերկելը ինքնամեկուսացել է

Նախարարը պարզաբանել է, որ բոլոր մահացածները տարեցներ են եղել։ Նա Թուրքիայի բոլոր բնակիչներին կրկին կոչ է արել դուրս չգալ տներից։

Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով

Թուրքիայում կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքը գրանցվել էր մարտի 18-ին։ Մահացած տղամարդը 89 տարեկան էր։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 339 341-ի