Մադոննան մերկացել, նստել է լոգարանում ու խոսել կորոնավիրուսի մասին. տեսանյութ

Համաշխարհային աստղերից շատերը COVID-19 համաճարակի կապակցությամբ դիմել են իրենց հետևորդներին՝ կոչ անելով հետևել հիգիենայի կանոններին և պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Ամերիկացի երգչուհի Մադոննան Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որում նա COVID-19-ի մասին դատողություններ է անում լոգարանում նստած:

«COVID-19 կորոնավիրուսին չի հուզում, թե որքան հարուստ ես դու կամ հայտնի, որքան ծիծաղելի ես կամ խելացի, որտեղ ես ապրում և քանի տարեկան ես», – ասում է երգչուհին:

Մադոննան նշում է` բոլորս նույն նավում ենք հայտնվել, և եթե այդ նավը խորտակվի, բոլորս միասին ենք խորտակվելու։

​Վերջին օրերին համաշխարհային աստղերից շատերն են սոցցանցերի իրենց հետևորդներին հորդորում հետևել հիգիենայի կանոններին ու պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:

Հիշեցնենք` մի քանի շաբաթ առաջ չեղարկվել էին Մադոննայի` Փարիզում նախատեսված համերգները։ Երկրպագուներին խոստացել են վերադարձնել տոմսերի գումարները։

Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարել է, որ COVID-19–ը համավարակի է վերածվել։ Կազմակերպությունը կոչ է արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին:

Չեղարկված համերգներ, պարտադրված կարանտին. Ռոբի Ուիլյամսը որոշել է անվճար երգել