Հայաստանում դատական նիստերն էլ կանցկացնեն հեռավար եղանակով

Հայաստանի բոլոր դատարաններին տեսախցիկներ ու պրոյեկտորներ են տվել տեսաձայնային հեռահաղորդակցության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության պայմաններում դատավարություններին նույնպես հնարավոր կլինի մասնակցել հեռավար եղանակով։

Նախագահից մինչև փորձագետներ․ երբ հայտնիները նաև դասախոս են

Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակում դատարանների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը և առկա օրենսդրական հնարավորությունները՝ ՀՀ բոլոր դատարաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ։ Դրանց միջոցով հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին ապահովել տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցով։

«Այս պահին ընթանում են ինժեներատեխնիկական համապատասխան աշխատանքներ՝ յուրաքանչյուր դատարանում դատական նիստերի առնվազն մեկ դահլիճում տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումների տեղադրման միջոցով տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման ուղղությամբ»,- նշված է Բարձրագույն դատական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

Տեսահաղորդակցության միջոցով դատական նիստերը կմեկնարկեն առաջիկա օրերին:

Հիշեցնենք` Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք է հաստատվել։ Հիվանդներից 2–ն առողջացել ու դուրս են գրվել։

Ինչպես անվտանգ ու անվճար շրջել Վերսալում կամ Սպիտակ տանը, տեսնել Լուվրն ու Էրմիտաժը