Ծառուկյանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար 60 մլն դրամ է փոխանցել

Իր տրամադրած գումարից 15 մլն դրամը Ծառուկյանն ուղղել է բժիշկների պարգևավճարներներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում գործարար պատգամավոր, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտնեց, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում 35 մլն դրամ է փոխանցել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին։

Ի՞նչ պետք է անեն ՌԴ քաղաքացիները, որոնք չեն կարողանում մեկնել Հայաստանից. հայտարարություն

«Եվս 10 մլն դրամ էլ որպես պարգևատրում այդ հիվանդանոցի բուժաշխատողների համար, որ նրանք առավոտից երեկո, գիշեր-ցերեկ աշխատում են»,- ասաց նա։

Ծառուկյանը հայտնեց նաև, որ ֆինանսական աջակցություն է տրամադրել նաև Գյումրու հիվանդանոցին, որտեղ, իր խոսքով, այս պահին 20 հիվանդ է բուժում ստանում։

Մեկուսացման ռեժիմը խախտողները կենթարկվեն պատասխանատվության. ԱԺ–ն օրենք ընդունեց

«Այնտեղ փոխանցել ենք 10 մլն հիվանդների համար, 5 մլն էլ՝ բուժաշխատողների՝ որպես պարգևավճարներ»,- ասաց Ծառուկյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ տեղը չէ, որտեղ քաղաքացիները կորոնավիրուսից բուժում են ստանում։

Նրա խոսքով` Երևանում այս պահին նման 5 բուժհաստատություն կա, ևս երկուսը՝ մարզերում։

Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք է հաստատվել։ Հիվանդներից 2–ն առողջացել ու դուրս են գրվել։

Լավ լուր. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գիշերը չի աճել