Դիլիջանյան կարանտին. մեկուսացվածների համար համերգ են կազմակերպել․ տեսանյութ

Դիլիջանում նկարահանված տեսանյութը զարմացրել ու հուզել է Facebook-ի հայկական տիրույթի օգտատերերին։
Sputnik

Եթե մինչև հիմա չգիտեք` ինչպես են օրն անցկացնում Ծաղկաձորում ու Դիլիջանում մեկուսացված մարդիկ, ուրեմն հաստատ պետք է դիտեք այս տեսանյութը։

«Նորք» ինֆեկցիոնի բժշկին զարմացրել է Երևանի փողոցների աշխուժությունը. նա կոչ է հղել

Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան ուսումնարանում մեկուսացվածների համար այսօր փոքրիկ համերգ են կազմակերպել։

Իտալիայից ժամանած ուղևորներն ունկնդրել են «Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս` Աստծուն» հանրահայտ երգը։

Հայաստանում կան նաև մեկուսացված ու ինքնամեկուսացած ոստիկաններ. փոխոստիկանապետ

Օգտատերերը տեսանյութը տարածում են «միասին կհաղթենք» հեշթեգով ու հպարտանում ծանր ժամանակաշրջանում հայերի միավորվելու կարողությամբ։

Հիշեցնենք` Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք է հաստատվել։ Հիվանդներից 2–ն առողջացել ու դուրս են գրվել։

Էստաֆետը ձեզ ենք փոխանցում. Sputnik Արմենիան ևս միացավ «կարանԾինապարին». տեսանյութ