Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 339 341-ի

Ընդհանուր առմամբ` աշխարհում առողջացել է 99 014 մարդ։ Հայաստանում, վերջին տվյալների համաձայն, վարակվածների թիվը 194 է, առողջացել են երկուսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտ – Sputnik. Նոր տիպի COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 339 341-ի, մահացել է 14 703 մարդ։ Տվյալները հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը(ԱՀԿ)։ 

Ararat Challenge–ի հանգանակություններով 10 արհեստական շնչառության սարք ձեռք կբերվի

Ընդհանուր առմամբ աշխարհում առողջացել է 99 014 մարդ։

Իտալիայում վարակվել է 59 138 մարդ, մահացել են 5476-ը։ Չինաստանում 81 093 վարակվածներից 3270-ը մահացել են։ Իսպանիայում 28 768 վարակված կա՝ 1772 մահվան ելքով։ Գերմանիայում՝ 24 873 վարակված, 94 զոհ։

Իրանում 24 638 մարդ է հիվանդացել կորոնավիրուսով, 1685-ը մահացել են։

Հայաստանում, ըստ վերջին տվյալների, վարակվածների թիվը 194 է։ Երկուսն առողջացել են։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը(ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարեց, որ նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի բռնկումը վերածվել է համավարակի։ Կազմակերպությունը կոչ արեց բոլոր երկրներին՝ համախմբվել վարակի դեմ պայքարում։

Լավ լուր. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գիշերը չի աճել