Ինչպես են Հայաստանում հակասեպտիկներ արտադրում

Sputnik

Կորոնավիրուսի համավարակի պատճառով  Հայաստանում բժշկական դիմակների և այլ պաշտպանիչ միջոցների հետ մեկտեղ սկսել են մեծ պահանջարկ վայելել նաև հակասեպտիկները։

Ալկոգել ծիրանով, կամ ինչ փոփոխություններ է կրել երկրում ախտահանող միջոցների արտադրությունը

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է «Բիո–Քիմ» ընկերություն, որը զբաղվում է կոսմետիկայի, ատամնաբուժական և բժշկական ախտահանիչ նյութերի արտադրությամբ։ Ընկերությունը Հայաստանում առաջիններից է, որը 2005 թ-ից սկսեց հակասեպտիկներ արտադրել։

Տեսախցիկների օբյեկտիվում է հայտնվել այս օրերին բոլորին այդքան ծանոթ ալկոգելի պատրաստման ամբողջ գործընթացը՝ սկսած պատրաստումից, շշալցումից, բրենդային պիտակավորումից մինչև դրանք խանութ հասցնելը։

Այս ախտահանող նյութի բաղադրության մեջ սպիրտ, կարբոմեր (խտացնում է հեղուկը), և անանուխի յուղ կա։ Իսկ նարնջագույն ախտահանիչ միջոցի դեպքում անանուխի յուղի փոխարեն ծիրանի յուղ են օգտագործում։

Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկրի տարածք ելքն ու մուտքը, Երևանում և մյուս քաղաքներում արգելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։ Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակման 194 դեպք է հայտնաբերվել։

1 / 12
Բժշկական ախտահանիչ միջոցների արտադրություն
2 / 12
Բժշկական ախտահանիչ միջոցների արտադրություն
3 / 12
Բժշկական ախտահանիչ միջոցների արտադրություն
4 / 12
Բժշկական ախտահանիչ միջոցների արտադրություն
5 / 12
Բժշկական ախտահանիչ միջոցների արտադրություն
6 / 12
Բժշկական ախտահանիչ միջոցների արտադրություն
7 / 12
Բժշկական ախտահանիչ միջոցների արտադրություն
8 / 12
Բժշկական ախտահանիչ միջոցների արտադրություն
9 / 12
Բժշկական ախտահանիչ միջոցների արտադրություն
10 / 12
Բժշկական ախտահանիչ միջոցների արտադրություն
11 / 12
Բժշկական ախտահանիչ միջոցների արտադրություն
12 / 12
Բժշկական ախտահանիչ միջոցների արտադրություն