Մխիթարյանը լիարժեք պայմանագիր կկնքի՞ «Ռոմայի» հետ. «Արսենալը» 25 միլիոն եվրո է պահանջում

Իտալական մամուլը կրկին խոսել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հավանական վաճառքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար Լոնդոնի «Արսենալը» 25 միլիոն եվրո կպահանջի։ Տեղեկությունը հրապարակել է Сorriere dello sport-ը։ Պարբերականի տեղեկություններով` ամռանը «Արսենալը» կվաճառի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:

Հենրիխ Մխիթարյանը ցույց է տալիս` ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ

Այս պահին հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս վարձակալության իրավունքով։

Նշենք, որ մարտի 17–ին լուրեր տարածվեցին, որ հնարավոր է` Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լիարժեք պայմանագիր կնքի իտալական «Ռոմայի» հետ։ «Արսենալը» պատրաստ է Հենրիխին վաճառել «գայլերին» և պաշտոնական առաջարկի է սպասում նրանցից։

Ինչպես են իրենց զգում Հռոմում գտնվող Հենրիխ Մխիթարյանն ու նրա ընտանիքը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ռոմա» տեղափոխվեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին: «Գայլերի» կազմում հայ կիսապաշտպանը մասնակցել է 8 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: