Հայաստանում Վրաստանի դեսպանի կինը սեր է խոստովանել Երևանին և տոկունություն մաղթել հայերին

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի կինը վստահ է, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կհանդարտվի և դրական ավարտ կունենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեի տիկինը՝ Եկատերինա Բաքրաձեն, շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին բարության համար և այս դժվարին օրերին համբերություն մաղթել։ Նա Facebook-ի իր էջում Հայաստանից լուսանկար է հրապարակել` Արարատ լեռան ֆոնին։

«Սիրում եմ այս քաղաքը: Բարությունից, բարյացակամությունից, հարգանքից բացի այլ բան չեմ զգացել այստեղ: Շնորհակալ եմ դրա համար։ Հայ ժողովրդին սրտանց ցանկանում եմ խաղաղություն, տոկունություն, համբերություն: Ամեն ինչ հաստատ լավ է լինելու»,–լուսանկարին կից գրել է նա:

Վրաստանում COVID-19–ով վարակվածների թիվը հասել է 40-ի

Եկատերինայի գրառումը շատ է դուր եկել իր հայրենակիցներին, որոնք ևս եղել են Հայաստանում և հիանալի տպավորություններով են հեռացել։

«Ես էլ եմ շատ սիրում Հայաստանը, հատկապես Երևանը», «Մեծ սիրով միանում եմ ձեր բարեմաղթանքին, թող որ բոլոր երկրներում մարդիկ շուտ ապաքինվեն», «Հայ ժողովուրդն ուրախ կլինի սա տեսնել»,–գրել են վրացի օգտատերերը։

Բաքրաձեից շնորհակալություն են հայտնել նաև հայ օգտատերերը, նրանք ուրախ են դրական գնահատանքի համար։

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. Եվգենի Պետրոսյանի խորհուրդները` տեսանյութով

Նշենք, որ Գեորգի Սագանելիձեն Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2016 թվականին։ Նա ընտանիքի հետ արդեն 4 տարի է ապրում է Հայաստանում։