ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան ասել է, որ երկրում կորոնավիրուսից մահացությունների թիվն հասել է 21-ի։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը:
Նախարարի խոսքով՝ անցած օրվա ընթացքում կորոնավիրուի կասկածանքով թեստավորվել են 2953 քաղաքացիներ, որոնցից 277-ի արդյունքները եղել են դրական:
Հայաստանը Ռուսաստանից կորոնավիրուսի ախտորոշման 1000 նոր թեստ է ստացել
Այսպիսով, Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 947–ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել են 12 տարեցներ։
«Եկեք նախազգուշացնենք մեր տարեց քաղաքացիներին հետևել սահմանափակումներին: Տարեց մարդկանց մոտ մահվան վտանգը զգալիորեն մեծանում է», - Twitter-ի իր էջում գրել է Կոջան:
Թուրքիայում կորոնավիրուսից առաջին մահը գրանցվել է մարտի 18-ին: Վարակից մահացած տղամարդը 89 տարեկան էր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարեց նոր COVID-19- ի կորոնավիրուսի բռնկման համաճարակի մասին: Կազմակերպությունը կոչ է անում պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին:
Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ փորձարկել