«Եղավ, ընկեր Հարությունյան». նախարարը համազգային ծնողական ժողով կանի Facebook–ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գրառումը նոր կատակների թեմա է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը բոլոր ծնողներին առցանց ժողովի է հրավիրում։

«Հարգելի ծնողներ, կրթության վերաբերյալ ասելիք կա: Վաղը 17:00-ին խնդրում եմ միանալ համազգային ծնողական ժողովի` այս էջի լայվի ընթացքում»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նախարարի գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։

«Եղավ ընկեր Հարությունյան»,– գրել է օգտատերերից մեկը։

Ինչպե՞ս են անցկացնում ժամանակը կորոնավիրուսով վարակված աշակերտի մեկուսացած դասընկերները

«Աղջիկներ ջան, մեզ կարգի ենք բերում, մազ ֆենել ու նման բաներ»,– հիշեցրել է մյուսը։

«Իսկ հնարավո՞ր է ժամը վեցին. Էրեխեքին հաց տամ, նոր գամ»,– արձագանքել է մեկ ուրիշը։

«Մտածում եմ` ժողով ա, ի՞նչ կարելի ա առնել, բանբաներկա ա, բան ա»,– հարցրել է մեկ ուրիշ մայրիկ։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ կրթական հաստատությունների աշխատանքը մեկ շաբաթով դադարեցվել էր ՀՀ-ում  կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվելուց հետո՝ մարտի 1-9-ը։ Դպրոցներում և բուհերում դասապրոցեսը սկսելուց հետո՝ 5 օր անց՝ մարտի 13-ին, կրկին որոշվեց դադարեցնել կրթական հաստատությունների աշխատանքը։

Արտակարգ դրության ծիծաղելի կողմը․ ինչ մեմեր ու անեկդոտներ են շրջում համացանցում

Իսկ մարտի 16-ին ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարվեց, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։

Այս պահի դրությամբ ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք։

Կորոնավիրուսն ընդդեմ երևանյան տրանսպորտի. վարակը նաև վարորդի գրպանին է հարվածել