Առևտրի կետերն ու վերելակներն ախտահանվում են. փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը պատմել է, թե Երևանում ինչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն ասաց, որ քաղաքապետարանը մայրաքաղաքի խոշոր առևտրի կետերում ամենօրյա հսկողություն է սահմանում, որպեսզի աշխատակիցները լինեն դիմակներով, խանութներում լինեն ալկոգելներ և խանութի տարածքն օրական մի քանի անգամ ախտահանվի։

«Եղավ, ընկեր Հարությունյան». նախարարը համազգային ծնողական ժողով կանի Facebook–ում

«Մի քանի օր առաջ, գիշերվա ժամը 1-2-ի կողմերը մտա խանութ և տեսա, որ երկու կին դիմակով, ախտահանիչ նյութերով մաքրում էին սայլակների բռնակները»,– պատմեց նա։

Առևտրի կետերն ու վերելակներն ախտահանվում են. փոխքաղաքապետ

Հարությունյանը նաև վստահեցրեց, որ հսկողություն է սահմանված նաև խոշոր առևտրի կետերում քաղաքացիների հնարավոր կուտակումները թույլ չտալու համար։

Երևանի տրանսպորտի վիճակը լարված է, բայց ոչ կոլապսային. ուղևորահոսքը 5 անգամ կրճատվել է

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, փոխքաղաքապետի խոսքով, ախտահանվում են նաև բազմաբնակարան շենքերի մուտքերն ու վերելակները։ Ընդ որում` դա քաղաքապետարանի ցուցումով իրականացնում են համատիրությունները։  Իսկ եթե բնակիչները բողոքներ ունեն, նա հորդորեց հայտնել քաղաքապետարան` նշելով կոնկրետ հասցեն։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը դարձյալ նույն օջախներից է վարակվել