Արցախի սահմանին ադրբեջանական զինուժի կրակոցները պակասել են

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդն անցած շաբաթվա ընթացքում արձակել է շուրջ 1900 կրակոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Արցախա–ադրբեջանական սահմանին կրակոցները փոքր–ինչ պակասել են։ Ինչպես հայտնում է Արցախի ՊԲ–ն, մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 250 անգամ։

Ի՞նչ են մարդիկ ակնկալում Արցախի ընտրություններից․ հստակ պատասխաններ մշուշոտ եղանակին

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1900 կրակոց:

Նշենք, որ նախորդ շաբաթ` մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել էր ավելի քան 230 անգամ`հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2000 կրակոց։

Հայաստան-Արցախ սահմանը կարելի է հատել միայն անձը հաստատող փաստաթղթով. ԱՀ ոստիկանություն