Հանգստյան օրերին եղանակը կտաքանա, բայց տեղումները չեն դադարի

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 21-ին Հայաստանի առանձին շրջաններում, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ։

Հանգստյան օրերին եղանակը կտաքանա, բայց տեղումները չեն դադարի

Օդի ջերմաստիճանը մարտի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանի առանձին հատվածներում մարտի 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-25-ը տեղումները կդադարեն։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +12-ից +14, երեկոյան+8-ից + 10 աստիճան։

Քաղաքացիներն ահազանգում են. բանկերը միշտ չէ, որ համաձայնում են հետաձգել վճարումները

Նշենք, որ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը երեկ Facebook–ի իր էջում գրել էր, որ Հայաստան կգա տաք օդի ևս մեկ ալիք, որի արդյունքում եղանակը կտաքանա 5-7 աստիճանով։