Փաշինյանի մոսկովյան այցը չի չեղարկվել. խոսնակ

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վարչապետի` առաջիկայում նախատեսված այցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցը չեղարկելու հարց չի քննարկվել։

«Փաշինյանը մայիսի 9-ին Ռուսաստան այցելելու հրավեր է ստացել։ Հրավերն ընդունված է, և այն չեղարկելու հարց չի քննարկվել»,–ասաց Գևորգյանը։

Հարցին, թե վետերաննե՞ր էլ կայցելեն Ռուսաստան, Գրիգորյանը պատասխանեց, որ այդ հարցերը դեռ չեն քննարկվել։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱԱԾ–ի և ոստիկանության նորանշանակ ղեկավարներին. տեսանյութ

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված մի շարք պաշտոնական միջոցառումներ են չեղարկվում, կամ էլ պաշտոնական այցերն են հետաձգվում ու չեղարկվում։

Փաշինյան և «շքերթաքաղաքականություն». մայիսի 9-ին Մոսկվա կմեկնե՞ն Թրամփը, Էրդողանը և Ալիևը

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ընդունել է Մոսկվայում մայիսի 9-ին Հայրենական պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը մասնակցելու պաշտոնական հրավերը։

Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն կա. Փաշինյան